15981 դիտում
21:49 13-05-2017
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ կազմակերպել էր արվեստի ապահովագրությանը նվիրված վարպետաց դաս, որին ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 13-ին, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի և Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հետ համատեղ իրականացրեց «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս, որին մասնակցում էին թանգարանային ցուցադրությունների կազմակերպմամբ զբաղվող և արվեստի ոլորտում ընդգրկված ավելի քան 50 մասնագետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, Marsh & McLennan ընկերության փոխնախագահ Արմեն Գյուլումյանը։
Վարպետաց դասի նպատակն էր՝ ներկայացնել Արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունն ու կարևորությունը։ Ինչպես իր խոսքի ընթացքում նշեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ–ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, - «Արվեստի գործերի համապատասխան պաշտպանությունը հանդիսանում է երկրի ժառանգության պահպանման առանցքային գործոն, իսկ միջազգային պրակտիկայում ընդունված ապահովագրությունը չնախատեսված ռիսկերից պաշտպանվելու մեխամիզմ է: Հենց այս նպատակով մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությունը՝ անցկացնել ուսուցողական դասընթաց Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար»։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն իր խոսքում նշեց,- «Ժամանակի մարտահրավերները ստիպում են լինել աչալուրջ և տեղեկացված։ Կարևոր է աշխատել ապահովագրական ընկերությունների հետ, ճանաչել ապահովագրության հետ կապված բոլոր առանձնահատկությունները, քանզի նման ահռելի մշակութային ժառանգություն ունեցող ժողովրդի համար սա առաջնահերթ է»:
Վարպետաց դասն անցկացրեցին միջազգային ճանաչում և ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Marsh & McLennan ընկերության մասնագետները։ Marsh & McLennan ընկերության փոխնախագահ Արմեն Գյուլումյանն իր խոսքում նշեց, - «Marsh–ը համաշխարհային ապահովագրական բրոքեր ընկերություն է, որն ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ անցել է բավականին երկար և հագեցած ճանապարհ։ Marsh-ը, Հայաստանում չունենալով ներկայացուցչություն, համագործակցում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ՝ որպես առաջատար ապահովագրող Հայաստանի տարածքում, և համատեղ իրականացնում փորձի փոխանակման ծրագրեր»:
Վարպետաց դասը վարեց Marsh ընկերության բեռների և մշակութային արժեքների բաժնի ղեկավար Օլգա Սերավկինան: Միջոցառման ավարտին հյուրերին հանձնվեցին սերտիֆիկատներ։
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Այս տարի ընկերությունը տոնում է իր գործունեության 20-ամյակը։ Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս տարատեսակ նախաձեռնություններով։ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն իր վրա է վերցնում կարևորագույն առաքելություն՝ նպաստել երկրի զարգացմանը և մարդկանց բարօրությանը՝ կառուցելով ամուր և մնայուն ապագա։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
Նմանատիպ նյութեր
30075 դիտում
19:05 15-04-2017
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր 20-ամյակի առթիվ Երևանում ծառատունկ է կազմակերպել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ