211652_close_icon

Նավթի եւ գազի պաշարների սպառումը կկործանի Երկիր մոլորակը. գիտնականներ

views-count2983 դիտում article-date 13:40 12-09-2015
Նավթի, գազի, ածխի եւ վառելիքի այլ տեսակների պաշարների իսպառ յուրացումը կհանգեցնի գլոբալ աղետի՝ Անտարկտիդայի սառույցները կհալվեն ամբողջությամբ եւ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 60 մետրով, գրում է Science Advances. Օդերեւութաբանների խոսքով՝ աղետալի հետեւանքներ կգրանցվեն անգամ այն ժամանակ, երբ օգտագործվի նշյալ պաշարների 8-10% տոկոսը: Արտանետումների հետեւանքով մոլորակի օզոնային շերտում առկա բացվածքները կմեծանան եւ գլոբալ տաքացումը կհանգեցնի անտարկտիդայի սառույցների հալոցքին: Մասնագետները նշում են, որ դա տեղի կունենա առաջիկա հազարամյակում, եւ ցամաքի առափնյա բոլոր շրջանները կանցնեն ջրի տակ:

Նմանատիպ նյութեր