Նավթի գինն ընկել է ԱՄՆ-ի նավթի պաշարների մասին զեկույցի սպասման ֆոնին
Այսօր ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հրապարակելու է երկրի նավթի պաշարների վերաբերյալ վերջին շաբաթվա ամփոփիչ արդյունքները, ինչի հետ կապված նավթի համաշխարհային գները կրկին իջել են:
Մոսկվայի ժամանակով ժամը 07:22-ին Brent նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,05%-ով՝ մինչև 55,08 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը՝ 0,05%-ով՝ կազմելով 47,39 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: