Նավթի գինը շարունակում է ընկնել ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացման սպասման ֆոնին
ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացման սպասման ֆոնին նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել:
Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2.25%-ով՝ կազմելով 53,44 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,82%-ով և կազմել 42,67 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Այսօր ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հրապարակելու է երկրում վերջին շաբաթվա ընթացքում նավթի կոմերցիոն պաշարների տվյալները: Եթե վերլուծաբանների կանխատեսումները, ովքեր նավթի գնի աճ են ակնկալում, համընկնեն հրապարակվելիք տվյալների հետ, ապա դա կնշանակի, որ ԱՄՆ-ում նավթի գները վերջին 10 շաբաթվա ընթացքում անընդմեջ աճում են՝ թարմացնելով ռեկորդային ցուցանիշները: