Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկեց վստահ հաղթանակով. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր-լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա վստահ հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ:
Խաղի հաշիվը 1-ին խաղակեսում բացեց մանկունյացիների կիսապաշտպան Խուան Մատան: 2-րդ խաղակեսում Ուեյն Ռունին և Զլաթան Իբրահիմովիչը հաշիվը դարձրին 3:0: Դաշտի տերերից Ադամ Սմիթը կարողացավ խփել հեղինակության գնդակը` 3:1:
Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 75-րդ րոպեին` փոխարինելով Խուան Մատային:
[b]Անգլիայի Պրեմիեր-լիգա, 1-ին տուր
[/b]
«Բորնմութ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:3
Ադամ Սմիթ, 69 – Մատա, 40, Ռունի, 59, Իբրահիմովիչ