Իրանի միջուկային հարցով համաձայնագիրը թափանցիկ է լինելու. ԱՄՆ Պետդեպ
Իրանի և «վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքվելիք համաձայնագիրը չի կորցնի իր ուժը և լինելու է պարզ և թափանցիկ, հայտարարել է ԱՄՆ պետաքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքինը:
Նա նշել է, որ ծրագրի շուրջ առկա բազմաթիվ տարակուսանքներն ու կասկածները անհիմն են և ավելի շատ առասպել են հիշեցնում, քան փաստ:
«Նախ՝ համաձայնագիրը, որին մենք փորձում ենք հասնել, չի կորցնի ուժը, և երկրորդ՝ չի լինի, այսպես ասած, արևամուտ»,-ասել է Բլինքինը: