11642 դիտում
17:38 10-09-2015
20-ամյա զինծառայողը գետնատնակի տանիքին ոտնահետքեր է թողել եւ զեկուցել, թե մարդ է նկատել, ինչից հետո անձնակազմը սկսել է անկանոն կրակ արձակել նշված ուղղությամբ
20-ամյա Կարեն Դադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, գտնվելով մարտական դիրքում, բարձրացել է գետնատնակի տանիք, թողել իր ոտնահետքերը, որից հետո ենթասպա Մովսիսյանին ստելով՝ զեկուցել է, թե իբր գետնատնակի տանիքին մարդ է նկատել և քարեր նետել վերջինիս ուղղությամբ, ինչի հետևանքով անձնակազմը սկսել է անկանոն կրակ արձակել նշված ուղղությամբ։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
5522 դիտում
10:47 06-05-2016
Հակառակորդը շարունակում է հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ արձակել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Այս բաժնից
1012 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի
523 դիտում
12:23 16-01-2025
Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը
880 դիտում
11:28 16-01-2025
Բեյրութում հայ է սպանվել