Երևանում 29-ամյա տղամարդը «Մարնար» հյուրանոցի տնօրենին է տվել 5 հատ 100 ԱՄՆ դոլար, փոխարենը վերցնելով հայկական դրամ, ինչից հետո պարզել է, որ նշված դոլարները կեղծ են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտա ¾ հասցեում գործող հյուրանոցում կեղծ թղթադրամ են իրացրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին նշված հասցեում գործող «Մարնար» հյուրանոցի տնօրեն, Երևանի բնակիչ 61-ամյա Մարիետա Մ․-ն հայտնել է, որ հյուրանոցում մի տղա, ներկայացել է Կոմիտաս Շաքարյան և իրեն տվել 5 հատ 100 ԱՄՆ դոլար, փոխարենը վերցնելով 150 հազար ՀՀ դրամ, ինչից հետո պարզել է, որ նշված դոլարները կեղծ են:
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կոմիտաս Շաքարյանը հանդիսանում է Արցախի Հանրապետությունում հաշվառված 29-ամյա Կոմիտաս Շաքարյանը, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։