211652_close_icon

ԱՄՆ-ում Բորիս Նեմցովին հետմահու արժանացրել են Liberty Award-ի

views-count1023 դիտում article-date 13:20 10-09-2015
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը հետմահու արժանացել է ամերիկյան Liberty Award պարգեւին, որն ամեն տարի հանձնվում է Վաշինգտոնում: Նեմցովի մրցանակը ստացել է «Պարնաս» կուսակցության ներկայացուցիչ Վլադիրմիր Կարա-Մուրզան: «Նեմցովը միշտ ասում էր այն, ինչին հավատում էր եւ միշտ անում էր այն, ինչ ասում էր: Նա երբեք չի դավաճանել իր սկզբունքներին, ընկերներին եւ երբեք իր սկզբունքները վեր չի դասել երկրի շահերից»,-ասել է նա: Մրցանակը հանձնել է սենատոր Ջոն Մաքքեյնը, որը հայտնի է Ռուսաստանի իշխանությունների հանդեպ քննադատական ելույթներով:

Նմանատիպ նյութեր