211652_close_icon

Բորիս Նեմցովին սպառնացել են սոցցանցերում

views-count3581 դիտում article-date 16:28 28-02-2015
ՌԴ Պետդումայում Բորիս Նեմցովի օգնական Օլգա Վախրինան այսօր հայտնել է, որ հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին մի քանի ամիս առաջ սոցցանցերի միջոցով սպառնացել են սպանել: «Բորիս Եֆիմովիչին սպառում էին սոցցանցերի միջոցով: Նման այդպիսի դեպքերից մեկի համար դիմում է գրվել ոստիկանություն: Դա եղել է 2014թ-ի վերջում, կամ հնարավոր է ՝ աշնան վերջում, հիմա ինձ դժվար է հիշել ճիշտ ամսաթիվը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին անցած գիշեր սպանել էին Մոսկվայի կենտրոնում:

Նմանատիպ նյութեր