Ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին աճյունը հողին կհանձնվի Մոսկվայի գերեզմանոցներից մեկում: Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է Նեմցովի ընկեր և նրա նախկին մամլո քարտուղար Ալեքսանդր Կոտյուսովը:
«Նեմցովը հողին կհանձնվի Մոսկվայում, սակայն հարազատները դեռ որոշում են, թե որ գերեզմանոցում: Դեռևս չի հստակեցվել նաև թաղման օրը»,-ասել է նա:
Հիշեցնեն, որ 55-ամյա ընդդիմադիրը սպանվել է այս գիշեր Մոսկվայի կենտրոնումգտնվող կամրջի վրա: Նրա վրա անհայտ ավտոմեքենայից հրազենային 6 կրակոց են արձակել: ՌԴ հետաքննչական մարմինը քրեական գործ է հարուցել «Սպանություն» և «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով: Չի բացառվում նաև պատվիրված սպանության վարկածը:
Նեմցովի սպանությանն են արձագանքել արդեն աշխարհի մի շարք առաջատար պետություններ՝ Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և այլն: