Աշխարհի ամենավտանգավոր համակարգչային վիրուսի ստեղծողը խոստովանել է հանցանքը
Դեննիս Չալովսկիսը, որը մեղադրվում է պատմության մեջ ամենավտանգավոր համակարգչային վիրուսներից մեկի ստեղծման մեջ, խոստովանել է հանցանքը: «Ես գիտեի, որ այն, ինչ անում եմ, հակաօրինական է»,-ասել է նա: Այսպես կոչված «Տրոյական Gozi»-ի գործով մեղադրյալ է նաեւ ռուս ծրագրավորող Նիկիտա Կուզմինը եւ ռումինացի Միխա Յոնուտ Պաունեսկուն:
Նրանց ծրագրավորած վիրուսն անքան արդյունավետ է, որ կարողացել է միայն ԱՄՆ-ում 40 հազար համակարգիչ վարակել, իսկ NASA-ում՝ 160: Տուժողներին տասնյակ միլիոնների հասնող նյութական վնաս է պատճառվել: Կուզմինին սպառնում է մինչեւ 97, Չալովսկուն՝ 67, իսկ Պաունեսկուին՝ 60 տարվա ազատազրկում: