Օբաման հավաստիացրել է Սաուդյան Արաբիայի թագավորին, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որպեսզի Իրանը միջուկային զենք ունենա:
Սա Սալման Աբդել Ազիզի առաջին այցն է Վաշինգտոն՝ որպես Սաուդյան Արաբիայի թագավոր:
Օբամայի հետ հանդիպման հիմնական թեման եղել է Իրանի հետ միջուկային հարցով գործարքի կնքումը: Էր-Ռիադին անհանգստացնում է այն, որ Թեհրանը կարող է գործարքի հաշվին տարածաշրջանում անկայունություն ստեղծել: