211652_close_icon
views-count1114 դիտում article-date 21:54 25-09-2019

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար, տնտեսական հարցերի և զարգացման խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին: Նախագահը Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքներն է հղել՝ մաղթելով Սաուդյան Արաբիայի ժողովրդին խաղաղություն և բարօրություն:

Նմանատիպ նյութեր