Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է մոտ 70 չվերթ
Այսօր առավոտյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում առաջացած հրդեհից հետո հետաձգվել է մոտ 70 չվերթ:
Այս մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով «Դոմոդեդովո» օդանավակայանի մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Վլասովի խոսքերը: Նա նշել է նաև, որ երեկոյան օդանավակայանը կաշխատի սովորական ռեժիմով:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/09/03/63718/]Հիշեցնենք[/url], որ ՌԴ ԱԻ վարչությունը հայտնել էր, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհ էր բռնկվել:
Հրդեհի պատճառով տարհանվել էր շուրջ 3000 մարդ: Օդանավակայանում տարվում էին ծխահեռացման աշխատանքներ: