Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում բռնկված հրդեհից հետո ավելի քան 40 չվերթ հետաձգվել է
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այսօր առավոտյան հրդեհ է բռկվել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ժամանած հրշեջ-փրկարարները պարզել են, որ օջախը գտնվում է ցոկալային հարկում, իսկ պատճառը եղել է պղնձե լարերի կարճ միացումը:
Ներկա պահին հետաձգված է 40-ից ավելի չվերթ:
«Դոմոդեդովո»-ն Մոսկվայի 3 գլխավոր օդանավակայաններից է: Ռոսավիացիայի տվյալներով՝ այս տարվա հունվար ամսից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում այն սպասարկել է 17,41 մլն մարդու: