4803 դիտում
10:10 21-06-2020
Այսօր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվի Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 21-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։
Հատուկ չվերթով Հայաստան են մեկնում կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը, պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 2849 համարը):
Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից հունիսի 21-ին (ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը կմերնարկի հունիսի 21-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։
Ստորև հրապարակում ենք այս չվերթով մեկնողների [url=https://m.facebook.com/story.php?story_fbid=1146683799050089&id=379408115777665]անունները[/url]:
Նմանատիպ նյութեր
5236 դիտում
23:28 21-08-2020
Օգոստոսի 27-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթ
7327 դիտում
17:09 06-06-2020
Հունիսի 8-ին «Դոմոդեդովո»-ից կիրականացվի Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը. Ցանկը հրապարակվել է
7406 դիտում
23:40 10-06-2020
Հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսվում է «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը
Այս բաժնից
1390 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1009 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար