Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել անգլիական ակումբ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ձմռանը կարող է լքել ակումբը, հայտնել է ֆուտբոլային գործակալ Ռոման Օրեշչուկը:
«Հայ ֆուտբոլիստի տեղափոխության մեջ շահագրգռված է անգլիական ակումբներից մեկը, որը տրանսֆերային պատուհանի վերջին օրը ինձ հանձնարարե տեղեկանալ, թե արդյոք պատրաստ է «Սպարտակը» բաց թողնել Մովսիսյանին:
«Սպարտակը» մերժել է: Կարծում եմ, որ դա կապված է նրա հետ, որ «Սպարտակը» չէր կարող նման կարճ ժամանակահատվածում նրան համարժեք փոխարինող գտնել:
Սակայն ձմռանը «Սպարտակը» պատրաստ է նորից քննարկել այդ տրանսֆերը», ասել է Օրեշչուկը:
Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt.de մասնագիտական կայքը Մովսիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Սպարտակի» հետ գործում է մինչև 2019թ. ամառը: