Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Լեսթեր Սիթի»
Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է Պրեմիեր լիգայի նորեկ «Լեսթեր Սիթի»-ն, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ մոսկովյան ակումբը հայ ռմբարկուին պատրաստ է բաց թողնել 7 մլն ֆունտի դիմաց: Նախկինում նշվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլ»-ն ու «Վեստ Բրոմվիչ»-ը:
Հիշեցնենք որ, նախորդ մրցաշրջանում Մովսիսյանը «Սպարտակ»-ի կազմում անցկացրած 27 խաղում խփել է 16 գոլ: