Յուրա Մովսիսյանը կարող է հեռանալ «Ռեալ Սոլթ Լեյքից»
«Ռեալ Սոլթ Լեյքը» իր հարձակվող Յուրա Մովսիսյանին վաճառքի է հանել:
Ռուսական «Կրասնոդար» և «Սպարտակ» թիմերում խաղացած 30-ամյա հայ ֆուտբոլիստը կորցրել է իր տեղը ամերիկյան ակումբի հիմնական կազմում և մտադիր է «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ պայմանագրով նախատեսված մնացած երկու տարվա համար ստանալ 4 միլիոն դոլար:
Իր հերթին, ակումբը ցանկանում է նվազեցնել այդ գումարի չափը: Եթե Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը լքի «Ռեալ Սոլթ Լեյքը», ապա ակումբը մտադիր է նրա փոխարեն նոր հայտնի խաղացող հրավիրել: