Լիոնել Մեսին պատրաստ է անգլիական ակումբ տեղափոխվել՝ հարկային խնդիրներից ազատվելու համար
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին իրենց շարքերում են ցանկանում տեսնել երեք անգլիական ակումբ:
28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Չելսին», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ինքը՝ Մեսին, գերադասում է խաղալ և բնակվել Լոնդոնում, հայտնում է Daily Star-ը:
Նշվում է, որ Անգլիայում Մեսիի աշխատավարձը կարող է կազմել շաբաթական 600 հազ. ֆունտ ստերլինգ:
Մեսին պատրաստ է փոխել ակումբը՝ Իսպանիայում հարկային սկանդալների պատճառով: Ֆուտբոլիստին մի քանի անգամ մեղադրել են հարկերի խուսափելու մեջ: