Կրասնոդարի օդանավակայանում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել
Կրասնոդարի օդանավակայանում հետաձգվել է մոտ 30 թռիչք, հայտնում է օդանավակայանի պաշտոնական կայքը: Պատճառը չի նշվում, բայց օդերևութաբանների տվյալներով` Կուբանի տարածաշրջանում մառախուղ է: «Բազէլ Աերո» ընկերության ներկայացուցիչը մանրամասնել է, որ Կրասնոդարի օդային դարպասների շրջանում մառախուղի պատճառով հորիզոնական տեսանելիությունը 125 մետր է, իսկ ուղղահայացը` 50:
Մառախուղի պատճառով 11 չվերթ Մոսկվայից, Սանկտ –Պետերբուրգից, Տաշքենդից, Թել-Ավիվից, Խուջանդայից, Ստամբուլից դեպի Կրասնոդար հետաձգված են եւ սպասում են եղանակային պայմանների բարելավմանը:
Կրասնոդարի օդանավակայանում սպասում է ավելի քան հազար ուղևոր, որոնց հետ աշխատում են ավիաընկերությունների ներկայացուցիչները: Կանխատեսվում է, որ մոտակա ժամերին օդանավակայանի շրջակայքում տեսանելիությունը կբարելավվի: