«Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտը մկների պատճառով զրկվել է 5 աստղից
«Մանչեսթեր Յունայթեդի» «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտը զրկվել է ամենաբարձր՝ «հինգ» գնահատականից, երբ այնտեղ ստուգումներ է անցկացրել հիգիենայի հանձնաժողովը:
Մարզադաշտը ստացել է ընդամենը «չորս» գնահատականը: Ստուգումների ընթացքում տեսուչները մարզադաշտի տարածքում գտնվող «Red Cafe» սրճարանի դռներում անցքեր են հայտնաբերել, որոնցով մկները թափանցում են խաղադաշտ: