«Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» զարմանալի վիճակագրությունը
Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» (29) և «Մանչեսթեր Յունայթեդը» (21) երկուսով միասին 50 գոլ են խփել:
Սա զարմանալի փաստ է, քանի որ ԱՊԼ-ում հանդես եկող հինգ լոնդոնյան ակումբները միասին նույնպես 50 գոլ են խփել:
«Տոտենհեմը» խփել 15 գոլ, «Չելսին»՝ 13, «Արսենալը»՝ 12, «Վեսթ Հեմը»՝ 8, իսկ «Քրիսթալ Փելասը»՝ 2: