Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչով դիմել է համաշխարհային հանրությանը: Այդ մասին նշված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նա կոչ է արել աշխարհի պետություններին միավորվել, որպեսզի հնարավոր լիմնի դիմակայել Ռուսաստանի գործողություններին:
Պորոշենկոյի խոսքով՝ ներկա պահին Ուկրաինան ունի համաշխարհային առաջնորդների աջակցության կարիքը, իսկ Ղրիմի հարցում Ռուսաստանը ցինիկաբար տրորում է միջազգային իրավունքը: