«Բարսելոնան» Եվրոպայի բոլոր թոփ-ակումբներին կոչ է արել միավորվել ընդդեմ ՊՍԺ-ի, հայտնում է ֆրանսիական «Էկիպը»:
Կատալոնական ակումբը ՊՍԺ-ին համարում է գործող կանոններին և հաստատվածծ նորմերից սպառնացող գլխավոր վտանգը:
«Բարսելոնան» ջանքեր չի խնայում, որպեսզի ՊՍԺ-ին մեկուսացնի եվրոպական ֆուտբոլից: Նշվում է, որ «Յուվենտուսն» ու «Բավարիան» արդեն համաձայնվել են հանդես գալ կատալոնացիների օգտին:
Այս սկանդալը սկսեց զարգանալ այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն՝ գործող ֆինանսական ֆեյր-փլեյը շրջանցելու տարբերակով պատրաստվում է 222 մլն եվրոյով ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին: