Կոչ եմ անում աշխարհին միավորվել և պայքարել ահաբեկչության դեմ. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել աշխարհին միավորվել և պայքարել միջազգային ահաբեկչության դեմ:
Այս մասին ԱՄՆ նախին պետքարտուղարը հայտնել է այսօր` նոյեմբերի 15-ին` նախընտրական բանավեճի շրջանակում:
Քլինթոնը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է վճռական գտնվեն այս հարցում և միավորելով ամբողջ աշխարհը` «արմատախիլ» անեն ջիհադի գաղափարախոսությունը տարածող «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: