Ռուսաստանի Ուսսուրիսկ քաղաքում հեղեղվել է կենդանաբանական այգին. 25 կենդանի սատկել է. տեսանյութ
                        Մոտ 25 փոքր եւ երկու խոշոր  կենդանի(հիմնականում թռչուններ եւ կրծողներ) է սատկել ՌԴ Ուսսուրիսկ քաղաքի կենդանաբանական այգում տեղի ունեցած հեղեղումների պատճառով: Աշխատակիցները նախապես տեղեկացված են եղել հնարավոր  աղետի մասին եւ տեղափոխել են կենդանիներին, սակայն մի մասին փրկել չի հաջողվել: 
Հատկանշական է, որ տեղացիներից շատերն օգնել են կենդանիներին տեղափոխելու հարցում եւ անվտանգ տարածքներ են տրամադրել: Ներկայում բժիշկները զննում են տուժած կենդանիներին:  
Ավելի վաղ ջուրը ծածկել էր նույն քաղաքի մեկ այլ կենդանաբանական այգու մի մասը: Ցավոք, փակ վանդակում խեղդվել էր այցելուների սիրելի արջը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


