Տաշքենդի կենդանաբանական այգում այցելուների անփութության հետեւանքով կենդանի է սատկել
Տաշքենդի կենդանաբանական այգում այցելուների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով մի յակ (խոշոր եղջերավոր կենդանի) է սատկել:
Փորձաքննությամբ պարզվել է, որ կենդանու ստամոքսաղիքային համակարգում եղել են կողմնակի առարկաներ՝ պլաստիկ շշերի խցաններ, պոլիէթիլենային տոպրակներ եւ այլ աղբ:
Այգու աշխատակիցների խոսքով՝ վերոնշյալ խնդրի պատճառով մինչ այդ սատկել են նաեւ մեկ լամա, ջայլամ եւ ուղտ: Որոշ կենդանիների, բարեբախտաբար հաջողվել է ժամանակին վիրահատել եւ հեռացնել ավելորդ առարկաները: Այգու աշխատակազմն այցելուներին մշտապես հորդորում է չկերակրել կենդանիներին եւ նրանց վանդակները չնետել տարատեսակ աղբ: Սակայն, դժբախտ դեպքերը, միեւնույն է, շարունակվում են: