55545 դիտում
11:01 29-08-2015
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Կուրթան գյուղում 16-ամյա տղային մահացու ելքով դանակահարած երիտասարդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել են երեկ՝ օգոստոսի 28-ին, Կուրթան գյուղում 16-ամյա տղայի սպանությունը:
Ինչպես Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն է տեղափոխվել 22-ամյա Սեյրան Գևորգյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ինքնակամ է ներկայացել ոստիկանություն և այդ գործում ոստիկաններին ու քննիչներին օգնել է Կուրթանի գյուղապետը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երջանիկ Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս պահին մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից քննչական խմբի մի քանի քննիչներ դեպքի վայրում մանրակրկիտ տեղազննման աշխատանքներ են կատարում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական խմբի քննիչներն արդեն լսել են մեծ թվով անձանց:
ՀԿԳ ավագ քննիչ Ե. Գևորգյանի որոշմամբ Ս. Գևորգյանը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ըստ տեղեկությունների՝ վաղը՝ օգոստոսի 30-ին, քննչական մարմինը դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես կասկածյալի, Ս. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանք:
Քննչական խումբը հայտնաբերել է նաև հանցագործության գործիք դանակը, որը ընթերակաների մասնակցությամբ առգրավվել և փաթեթավորվել է: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մանրաթելային, հետքաբանական, մետաղագիտական և այլն:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/28/63197/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 28-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին Ստեփանավանի հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ բժշիկների հերթապահ խումբը կանչով մեկնել է քաղաքին հարակից Կուրթան գյուղ, որտեղից հիվանդանոց էին տեղափոխել 16-ամյա Վարդան Գևորգյանին, ով, ցավոք, ճանապարհին մահացել էր:
Գ. Շամշյանի տեղեկություններով` երեխան մահացել էր որովայնի մասում ստացած սուր, կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: Այդ պահին գյուղ էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Սպանված Վարդան Գևորգյանը
[img]/ups/images/0898906001440833849672008.jpg[/img]
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված 22-ամյա Սեյրան Գևորգյանը
[img]/ups/images/0992493001440853739238622.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)