211652_close_icon
views-count77659 դիտում article-date 09:51 27-01-2015

Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Լիճք գյուղում 35-ամյա երիտասարդին սպանած 34-ամյա համագյուղացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 05:30-ի սահմաններում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված բազմակողմանի օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների և բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Գավառի բաժին է մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 34-ամյա Արմեն Գորոյանը: Ինչպես Մարտունիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ հունվարի 26-ին, Լիճք գյուղում իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով համագյուղացի, 35-ամյա Արթուր Իրիցյանին սպանելու մեջ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա. Գորոյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ձեռնարկվում են բացատրական աշխատանքներ՝ հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը հայտնաբերելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը բացահայտելու համար մարզի ոստիկանապետ Ա. Ադամյանի գլխավորությամբ ստեղծվել էին մի քանի օպերատիվ խմբեր, որոնց աշխատանքները ղեկավարել են մարզի ոստիկանապետը, Մարտունու ոստիկանության պետ Կարեն Սերոբյանը և մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը՝ Մարտունու քննչական բաժնի պետի հետ համատեղ: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ սպանվածն ու սպանությունը կատարողն ամուսնացած էին, երկուսն էլ ունեին անչափահաս երեխաներ, իսկ Ա. Գորոյանը սովորել և ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն ու զարմանում էին՝ ասելով. «Ֆիզկուլտ ինստիտուտն ավարտած տղա էր, վիճվել էին, թող մի թաթալոշ տար, պրծներ, ինչի՞ իզուր տեղը ձեռքերն արյունոտեց»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/26/41048/]SHAMSHYAN.com[/url]-ը, հունվարի 26-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Լիճք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Իրիցյանի և մեկ այլ անձի միջև, ինչի հետևանքով Ա. Իրիցյանը ստացել էր հրազենային վնասվածք կամ վնասվածքներ և մահացել: Նշված գյուղ էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր