211652_close_icon
views-count42049 դիտում article-date 18:25 03-05-2019

Մինչ դսեղցիները թերահավատ էին, որ 34-ամյա քաղաքացուն դանակահարած, նախինում դատված, «Տիզ» մականվամբ կասկածյալը կհայտնաբերվի, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները հակառակն ապացուցեցին. «Տիզը» տեղափոխվեց Վանաձորի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետի տեղակալ Արարատ Ուլուխանյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհնոււ իրավասույանդատարն, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Շահեն Քոչարյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով, ով այս տարվա մարտի 12-ին, գիշերը ժամը 23։00-ի սահմաններում Դսեղ գյուղի հրապարակում անհիմն դանակահարել էր համագյուղացի՝ 34-ամյա Պետրոս Քոչարյանինն, ում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։ Պ. Քոչարյանը գյուղացիների օգնությամբ տեղափոխվել էր նախ Դսեղի բժշկական ամբուլատորիա, որտեղ արձանագրվել էր «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշում, տեղում առաջին բուժնություն էր ստացել, որից հետո նրան տեղափոխել էին Վանաձորի բժշկական կենտրոն։ Մինչ Վանաձորի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի, Թումանյանի ոստիկանապետ Լեռնիկ Գիգոլյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների՝ մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերում են Շ. Քոչարյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանության Թումանյանի բաժին։ Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի պետի տեղակալի միջնորդությունը և Շ. Քոչարյանը, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և գյուղում հայտնի է «Տիզ» մականվամբ, կալանավորվել է և տեղափոխվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Այս պահին փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ [b]Կալանավորված «Տիզ» մականվամբ Շահեն Քոչարյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0647750001556893903875660.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր