Արմեն Աշոտյանի երկրորդ որդին ևս կսովորի ոչ պետական դպրոցում. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից երեկ մեր թղթակիցը տեղեկացել է, որ նրա կրտսեր որդին նույնպես սովորելու է ոչ պետական դպրոցում։ Այս տարի նա կհաճախի առաջին դասարան և ինչպես եղբայրը, «Այբ» դպրոցում։
Նախարարը, սակայն, չի ընդունել, որ իր այդ ընտրությունն արդեն իսկ վերաբերմունք է պետական դպրոցների նկատմամբ և պնդել է, որ Հայաստանում կան բազմաթիվ լավ դպրոցներ ու դասվարներ։ Նշենք նաև, որ «Այբ»-ում տարեկան ուսման վարձը 2.5 միլիոն դրամ է։ Նախարարը մեղմացուցիչ հանգամանք է բերել՝ ասելով, որ երկրորդ երեխայի դեպքում զեղչեր են կիրառվելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։