Բաշար Ասադի որդին կսովորի Մոսկվայի համալսարաններից մեկում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի որդին՝ Հաֆիզ Բաշար ալ Ասադը, բարձրագույն կրթություն կստանա Մոսկվայի համալսարաններից մեկում, հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Սիրիայի առաջին տիկնոջը՝ Ասմա Ասադին։
Ծրագիրն իրականացվում է բյուջետային հիմքով, որում ընդգրկվում են երկրի լավագույն բարձր դասարանցիները։ Նրանց թվում է նախագահի որդին։ Վերջինս Մալազիայում ընթացած մաթեմատիկայի օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է նրանց որդին մեկնում սովորելու հենց Մոսկվայում, Ասմա Ասադը պատասխանել է, որ ավելի քան 10 տարի առաջ սիրիական պատվիրակությունը պաշտոնական այցով եղել է Մոսկվայում, որի հիմնական նպատակը հարուստ ու հաջողակ փորձ ունեցող ռուսական ծրագրին ծանոթանալն էր և սիրիացի դպրոցականներին դրանում ընդգրկելը։