Այսօր Փարիզում հունական խնդիրը կքննարկեն Անգելա Մերկելը և Ֆրանսուա Օլանդը
Այսօր Փարիզում հունական խնդիրը կքննարկեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նույն օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Քլոդ Յունքերը արտակարգ խորհրդակցություն կանցկացնի եվրոյի գոտու պետությունների, Եվրախորհրդի, Եվրախմբի և եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարների հետ: