Ադրբեջանում բողոքի ցույց են ցրել. կան ձերբակալվածներ
Ադրբեջանի Մինգեչեվիրե քաղաքում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք փողոց են դուրս եկել 27-ամյա բնակչի հուղարկավորությունից հետո:
Ոստիկանները ձերբակալել են 21 ցուցարարի եւ նրանց մեղադրում են հասարակական կարգը խախտելու մեջ: Չորս ոստիկան տուժել է:
Բահրուզ Գաջիեւը ձերբակալվել էր օգոստոսի 20-ին՝ թմրանյութ վաճառելու կասկածանքով: Ոստիկանական բաժանմունքում, ինչպես իրավապահներն են ասել, նա դուրս է նետվել պատուհանից: Հարազատները, սակայն, ոստիկանների պատմածին չեն հավատում՝ պնդելով, որ Գաջիեւին դրդել են ինքնասպանության: