Մոսկվայում բողոքի ցույց է եղել. կան ձերբակալվածներ
Մոսկվայում՝ «Պրոլետարսկայա» մետրոյի հարևանությամբ, համաձայնեցված բողոքի ցույց է եղել:
«Համերաշխություն» շարժման ակտիվիստները դրոշներով և պաստառներով իրենց բողոքն են արտահայտել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ:
Լրատվամիջոցները հայտնել են, որ նրանցից 3-ը ձերբակալվել են նրա համար, որ պաստառների վրա նախագահ Վ.Պուտինի ծաղրանկարներն են եղել և նրանց ձեռքում Ուկրաինայի դրոշն է եղել:
Ավելի ուշ՝ ցուցարարներին են միացել մեկ այլ կազմակերպության անդամներ: