Եվրոպայի ամենախոշոր՝ Փարիզի գիտական թանգարանում բռնկված հրդեհի դեմ ժամեր շարունակ պայքարել է հարյուրից ավելի հրշեջ: Այրվել են թանգարանի ցուցասրահը եւ կինոսրահը, ընդհանուր՝ 10 հազար քմ տարածք:
Երկու հրշեջ այրվածքներ են ստացել: Նախնական տվյալներով՝ հրդեհն առաջացել է շինարարական աշխատանքների հետեւանքով: