2625 դիտում
23:16 26-11-2018
Մեկնարկել է «Գիտական շաբաթ 2018». ԵՊԲՀ-ում ուսանողական գիտական օր է
«Գիտական շաբաթ 2018»-ի շրջանակում երիտասարդ գիտանականները կամփոփեն բժշկագիտության մեջ կատարված հետազոտությունները:
«Գաղափար, նորարություն, ինֆորմացիա» խորագրի ներքո իրականացվող գիտական այս կարևոր միջոցառման նպատակն է միավորել հետաքրքրասերներին գիտության շուրջ՝ ուսանողներին և երիտասարդներին հնարավորություն տալով փոխանակվել փորձով ու գիտելիքներով անվանի գիտնականների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը միջոցառման մեկնարկին ողջունելով մասնակիցներին՝ նշեց, որ պետական բժշկական համալասարանը տարբերվում է գիտական հենքով: «Ամենամեծ հույսը մենք կապում ենք երիտասարդության հետ, ովքեր ավագ գործընկերների անցած ճանապարհը տեսնելով, հենվելով նրանց վրա, կանգնելով նրանց ուսերին կարող են տեսնել ավելի հեռուն»,- ասաց ռեկտորն՝ ընդգծելով, որ համալսարանի առաքելություն է՝ ուսանողին տրամադրել ամուր ուսեր:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ բոլոր խոշոր գիտական հայտնագործությունները մարդկության պատմության մեջ իրականացվել են մինչև 40 տարեկանը: «Մենք ապրում ենք ամենահետաքրքիր դարաշրջանում, երբ հեռավորությունն ու ինֆորմացիոն դաշտը հասանելի է յուրաքանչյուրին»,- նշեց ռեկտորը:
Արմեն Մուրադյանը կարևորեց ակադեմիական քննարկման ոճը՝ երիտասարդ գիտնականներին խորհուրդ տալով հինգ օրվա ընթացքում լինել խիզախ ու համարձակ:
Ամենամյա ամփոփիչ գիտական շաբաթը, որն անցկացվում է նոյեմբերի 26-ից 30-ը, հրաշալի հարթակ է նոր կապեր ձեռք բերելու ու գործնական հմտությունները բարելավելու համար: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ ԵՊԲՀ-ն ձևավորել է նոր մշակույթ՝ 3 տարի շարունակ հայտարարում է ուսանողական գիտական օր:
Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ գիտական շաբաթն անց է կացվում է նոյեմբերի վերջին շաբաթը, քանի որ դեկտեմբերի առաջին շաբաթն ամբողջ աշխարհը հանձնում է Նոբելյան մրցանակներ:
«Գիտաժողովը, որը բաղկացած է մի քանի մասից, միտված է ամփոփելու նախորդ տարվա հետազոտություններն ու ձեռքբերումները բժշկագիտության ոլորտում։ Միջոցառումները կենտրոնացված չեն մեկ վայրում: Համաձայն նոր մոտեցմանը՝ դրանք սփռված են լինելու համալսարնով մեկ»,- ասաց պրոռեկտորը:
Օրակարգի համաձայն՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Վիտյա Վարդանյանը ներկայացրեց դասախոսություն «Կալիումական անցուղիների կառցվածքը, ֆունկցիան, ֆիզիոլոգիական և ախտաբանական դերը» թեմայով, որին հաջորդեց ուսանողական զեկույցներն ու պաստառային զեկույցները:
Միջոցառմանը մասնակցում են տեղի և արտերկրի ճանաչված մասնագետներ:
Գիտական բուռն մթնոլորտ ու գիտական մտքերի տեղատարափը ԵՊԲՀ-ում կտիրի մեկ շաբաթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
7962 դիտում
16:42 26-05-2017
«Ուսանողական գարուն»՝ Բժշկականում. այն նվիրված էր ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-ամյակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1258 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան