Գիտական ներուժով և գիտական հետազոտությունների ծավալով ԱՄՆ-ն աշխարհում առաջին երկիրն է
ԱՄՆ-ի տնտեսության զարգացման գործում վճռական դերը պատկանում է գիտությանը. գիտական ներուժով՝ 2.8 միլիոն մարդ, և գիտական հետազոտությունների ծավալով աշխարհում առաջին երկիրն է:
Առաջին տեղն է գրավում նաև գիտությանը հատկացված ներդրումների ծավալով և համարվում է գիտատեխնիկական նոր գիտելիքների համաշխարհային գլխավոր վաճառողը:
ԱՄՆ-ում մշտապես խրախուսվում է «ուղեղների ներհոսք»-ը:
Կիրառական հետազոտությունների, փորձարարական-նախագծային մշակումների և դրանց հիման վրա գիտատար արտադրությունների իրականացման համար ստեղծվում են տեխնոլոգիական պերկեր՝ տեխնոպարկեր: