211652_close_icon
views-count6662 դիտում article-date 22:18 27-03-2018

Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի կունենա «Զատկի տոնը թաքնված թանգարանում» խորագրով տոնածիսական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Վարք Հայոց» և «Կտոր մը երկինք» խմբերը, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, ինտերակտիվ համերգի միջոցով կներկայացնեն ավանդական ծիսական խաղերգեր, պարեր, ավանդապատումներ: Մարտի 31-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի կունենա «Զատկի տոնը թաքնված թանգարանում» խորագրով տոնածիսական ուրախ հանդիպում: Միջոցառման ընթացքում հանդիսականներին կբաժանվեն երգերի բառերը, ցանկացողները կձայնակցեն, ինչպես նաև կմիանան պարերին: Մասնակցության արժեքը 1500 դրամ է. գինն իր մեջ ներառում է անվճար շրջայց թանգարանում: Մասնակցության համար նախապես գրանցվել [url=https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfVjCsKskcA9v6Z6COd3Xiyn27ChBNZ6INs2svUcjvFAF3UwA/viewform?entry.2005620554&entry.1045781291&entry.1065046570&entry.839337160]այստեղ[/url]: [b]Ծանոթագրություն[/b] Ինչո՞ւ թաքնված թանգարան. այս տարի լրանում է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանի 40-ամյակը, մինչդեռ շատերը դեռ չգիտեն թանգարանի գտնվելու վայրը, ուստի հոբելենական այս տարում կազմակերպվող բոլոր միջոցառումներն ուղղված կլինեն Թանգարանի հանրահռչակմանը: «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հիմնադրվել է 2012թ: Խմբի հիմնական նպատակն է ազգային երգ ու պարի տարածումը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այդ նպատակն իրականացվում է համերգներ, միջոցառումներ, ինչպես նաև բաց դասեր կազմակերպելու միջոցով: 2017թ. խումբը մասնակցել է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված ''Kyparissia sunshine'' 13-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնին: «Կտոր մը երկինքը» երկու քույրերի` Արև և Աստղ Մախսուդյանների խումբն է։ Խմբի երգացանկում հին ու մոռացված ժողովրդական երգերի մշակումներ են և տարբեր հեղինակ կատարողների ստեղծագործություններ։ Նրանց համերգները սովորաբար ավարտվում են ազգագրական պարերով. ժողովրդական երգերին իրենց պարով միանում են հավատարիմ երկրպագու-ընկերները: [b]Հակիրճ տեղեկատվություն Թանգարանի մասին[/b] Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ական թթ. վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորած մի խումբ նվիրյալների ջանքերով հիմնադրվել է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն հիմք է հանդիսացել Ժողովրդական արվեստի թանգարանի կազմավորման համար: Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1978թ., Հայաստանի մշակույթի նախարարության կողմից, հիմնադիր և առաջին տնօրեն՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյան: Թանգարանի գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևորագույն մաս կազմող ժողովրդական արվեստի նմուշների հավաքմանը, պահպանմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը: [b]ք. Երևան, Աբովյան 64 (010) 569380, (010) 569383 [email protected] Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր