Եվրոպական կայունության մեխանիզմը (հիմնադրամ) Հունաստանին է փոխանցել 13 մլրդ եվրո: Այդ մասին տեղեկացրել է հիմնադրամը:
Ընդհանուր հաշվով Եվրամիությունը հավանության է արժանացրել 26 մլրդ եվրոյի չափով օգնության 1-ին տրանշը: Նրանից առանձնացվել է 16 միլիարդ եվրո (առաջին 13 մլրդ եվրոն արդեն ուղարկվել է Հունաստան, ևս 3 միլիարդը կփոխանցվի նոյեմբերի վերջին): Իսկ մնացած 10 միլիարդ եվրոն կուղղվեն Հունաստանի բանկային համակարգի վերականգնմանը, երբ Եվրոպական կայունության մեխանիզմի տնօրենների խորհուրդը հավանության արժանացնի փոխանցումը:
Հիշեցնենք, որ Հունաստանի համար նախատեսված ֆինանսական օգնության չափը կազմում է 86 մլրդ եվրո: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այն կարող է կրճատվել, եթե միանա Արժույթի միջազգային հիմնադրամը: