211652_close_icon

Եվրոպական ԿԲ-ն կարող է Հունաստանին 68 մլրդ եվրո հատկացնի. աղբյուր

views-count2569 դիտում article-date 11:19 06-02-2015
Արտակարգ օգնության ծրագրի ֆինանսավորման շրջանակում Եվրոպական կենտրոնական բանկը հայտնել է Հունաստանի կառավարությանը 68 մլրդ եվրո հատկացնելու իր պատրաստակամության մասին, գրում է Bloomberg պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Թերթի համոզմամբ՝ դա թույլ կտա Հունաստանի Կենտրոնական բանկին ապահովել վարկի իրացվելիությունը: Ըստ տեղեկությունների՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԵԿԲ-ն հրաժարվեց ֆինանսավորման դիմաց ընդունել հունական պարտատոմսերը: Բանկն առայժմ մեկնաբանություններ չի արել այդ առնչությամբ:

Նմանատիպ նյութեր