Հունաստանի օգնության ծրագիրը նախատեսում է 3 տարի ժամկետով 86 միլիարդ եվրոյի տրամադրում: Այդ մասին եվրագոտու երկրների առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Associated Press-ը:
Մերկելի խոսքով՝ եվրագոտին պատրաստ է թեթևացնել Աթենքի պարտքի բեռը, սակայն պարտքերի դուրսգրման մասին խոսք անգամ լինել չի կարող:
Նա նշել է, որ հունական բանկերի վերակապիտալիզացման համար անհրաժեշտ կլինի մինչև 25 մլրդ եվրո:
Հունաստանի խորհրդարանը պետք է մինչև հուլիսի 15-ը հիմնական օրենքներ ընդունի բարեփոխումների մասով, մասնավորապես, ավելացված արժեքի հարկի, թոշակային համակարգի փոփոխությունների, ազգային վիճակագրական գործակալության վերակազմավորման վերաբերյալ: