Աֆղանստանում ոստիկանի համազգեստով թալիբները սպանել են 15 իրավապահի
Աֆղանստանի Հիլմենդ նահանգում ոստիկանական համազգեստներով մի խումբ թալիբներ մտել են ոստիկանական բաժանմունք եւ սպանել 15 իրավապահի: Խմբավորման հայտարարության համաձայն էլ՝ սպանվել է 12 ոստիկան:
Թալիբները տարել են սպանվածների զենքերը: Հիշեցնենք՝ Աֆղանստանում գործող «Թալիբան» իսլամիստական շարժումը կառավարում է երկրի տարածքի մինչեւ 70 տոկոսը: