Աֆղանստանում թալիբները սպանել են Սաակաշվիլիի կենսագրին
Հունվարի 17-ին Աֆղանստանում թալիբների իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհված 3 ամերիկացիների մեջ է եղել Ամերիկացի հայտնի քաղաքագետ Ալեքսանդրոս Փեթերսոնը:
Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման բնագավառի հայտնի փորձագետն Աֆղանստան էր ժամանել հունվարի սկզբին՝տեղի Ամերիկյան համալսարանի ներկայացուցչությունում աշխատելու նպատակով:
Միևնույն ժամանակ նա գրում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կենսագրությունը: Ինչպես նշված է Վաշինգտոնում գործող «Ատլանտյան խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնի կայքում, Փեթերսոնն այդ գիրքը պետք է ավարտեր առաջիկա ամիսների ընթացքում:
Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Սաակաշվիլիի կենսագրության շարունակությունը գրելը կվստահվի մեկ ուրիշի: Հայտնի է, որ Փեթերսոնը բազմիցս Ռուսաստան է այցելել, ինչպես նաև մի քանի գիրք հրատարակել եվրասիական աշխարհաքաղաքակնության մասին: