Աֆղանստանում թալիբները ոստիկանների են սպանել
Աֆղանստանում «Թալիբան» խմբավորման զինյալները հարձակվել են ոստիկանական բաժանմունքերի շենքերի վրա, ինչի հետեւանքով 10 ոստիկան է սպանվել:
Թալիբները հարձակվել են 10 բաժանմունքի վրա, որոնցից 3-ը գրավել են: Սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները պարտվում են թալիբների հետ մարտերում: Իրավապահները լավ զինված չեն, բացի այդ, նրանց թիվը բավարար չէ: