Բեռլինում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են օրինականացնել մարիխուանան
Բեռլինում շուրջ 8 հազար մարդ օգոստոսի 8-ին դուրս է եկել փողոց՝ մարիխուանան օրինականացնելու պահանջով, հաղորդում է Deutsche Welle-ն: Ակցիայի մասնակիցները պահանջել են օրինականցնել թմրանյութը բժշկական ու արտադրական նկատառումներով, ինչպես նաև ամենօրյա օգտագործման համար:
Ակցիայի մասնակիցները երթը սկսել են Բրանդենբուրգյան դարպասներից, որտեղ նաև համերգ է տեղի ունեցել:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բացասական է վերաբերում թեթև թմրամիջոցները օրինականցնելու մասին առաջարկին