211652_close_icon

Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են Բաղրամյան 26. փոխոստիկանապետին զանգ տվեցին եւ ասացին, որ բերման ենթարկվածները ազատ են արձակվել

views-count3080 դիտում article-date 20:31 23-06-2015
Հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները Ազատության հրապարակում հավաքվելուց հետո կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Նրանք նաեւ մինչեւ 20։00–ն վերջնաժամկետ էին տվել ոստիկանությանը, որպեսզի ազատ արձակվեն լուսաբացին բերման ենթարկված բոլոր ակտիվիստները: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանին զանգ եկավ եւ հայտնեցին, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Նա նաեւ ասաց, որ խնդրել ու բացատրելու են, որ ցուցարարները Բաղրամյան 26 չբարձրանան: Այս պահին ցուցարարները հասել են գրողների միության շենքի մոտ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին, ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնել էինք նաեւ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Դրանից առաջ էլ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի: Այս մասին եւս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Ընթացքում որոշները ազատ են արձակվում, սակայն այս պահին դեռ հստակ տվյալներ այդ մասով չկան:

Նմանատիպ նյութեր