211652_close_icon
views-count4865 դիտում article-date 01:42 24-06-2015

Բողոքի ակցիայի մասնակիցները չընդունեցին նախագահի հետ հանդիպելու առաջարկը. ԱԺ պատգամավորները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, հոգեւորականները պատ են կազմում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ

Հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, ովքեր արդեն 6 ժամից ավելի, է ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26-ին, չընդունեցին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք հայտարարեցին, որ իրենք պահանջում են, որ Սերժ Սարգսյանը ուղիղ եթերով հայտարարի, որ հոսանքի սսկագնի թանկացումը չեղյալ է հայտարարում, հակառակ դեպքում մարզերի եւ գյուղերի բնակիչներին կոչ արեցին նստացույցի դիմել: Ի դեպ, Բաղրամյան փողոցում հոսանքն անջատվեց եւ մտավախություն կա, որ դրանից հետո բռնության կդիմեն: Տեղում է նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարպետյանը, ով բացառեց բռնությունները: Տեղում են ԱԺ պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Թեւան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը , ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը և այլք: Նրանք նշեցին, որ իրենց ներկայությամբ փորձելու են բացառել բռնությունը: «Մենք այստեղ կենդանի պատ ենք՝ բացառելու բռնությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ կոչ արեց ցույցին ներկա մտավորականներին, հոգեւորականներին, քաղաքական գործիչներին միանալ պատին եւ հերթափոխով իրար փոխարինել: Ասվում էր նաեւ, որ ցուցարարներին միանալու է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Դրանից առաջ հայտնել էինք, որ հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին, ովքեր արդեն 6 ժամից ավելի է, ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26-ին, միանում են շու բիզնեսի ներկայացուցիչները: Ինչպես փոխանցել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ցուցարարներին միացել էր Արամ MP3-ն, «Վիտամին» ակումբից նաև՝ Վաչեն, Գարիկը եւ մյուսները՝ հայտարարելով, որ այնտեղ են, որ բախումներ չլինեն: «Մենք այստեղ ենք՝ ցույց տալու համար, որ ժողովրդի հետ ենք եւ դեմ ենք, որ հարցը լուծվի ֆիզիկական ուժի միջոցով»,- ասաց Արամ MP 3-ին: Հայտնել էինք նաեւ, որ ոստիկանների հետ բանկցություններից հետո ցուցարարները համաձայնել էին հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն որոշակի նախապայմաններով: Դրանց համաձայն նրանք առաջարկում են, որ հանդիպմանը ներկա լինի նաեւ երեք լրատվամիջոց, որը ուղիղ կհերարարձակի:Սակայն ավելի ուշ այդ պահանջից էլ հետ կանգնեցին: Դրանից առաջ էլ հայտնել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել 5-6 ցուցարարի: Ինչպես փոխանցել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը այս մասին փոխանցեց ցուցարարներին եւ առաջարկել էր իրար մեջ համաձայնության գալ: Ցուցարարները այս հարցով հանրային քննարկում էին անցկացնում: Ոստիկանությունը նաեւ մեկ այլ զիջման էր գնաց եւ ոստիկանության շարքերը բակավականաչափ հետ գնացին: Ավելի վաղ հայտնել էլ էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները 4 ժամից ավելի է, ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Իսկ ոստիկաններից պաշտպանվելու համար աղբամաններով բարիկադներ են կառուցել: Նրանցից շատերը նստել էին գետնին: Միաժամանակ բանակցություններ էին ընթանում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Փոխոստիկանպետ Հ. Պողոսյանը նշել էր, որ իրենց պահանջին լուծում տալու համար ճիշտ ճանապարհ չեն ընտրել: «Ես իրավիճակը ոստիկանապետին զեկուցում եմ»,- ավելացրել էր Հ. Պողոսյանը: Ավելի ուշ Հունան Պողոսյանը հայտարարել էր, որ սադրիչների մասին տեղեկություն են ստացել եւ խնդրել ցուցարարներին իրենց միջից մաքրել նրանց: Ավելի վաղ հայտնել էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները Ազատության հրապարակում հավաքվելուց հետո կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Նրանք նաեւ մինչեւ 20։00–ն վերջնաժամկետ էին տվել ոստիկանությանը, որպեսզի ազատ արձակվեն լուսաբացին բերման ենթարկված բոլոր ակտիվիստները: Ինչպես փոխանցել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանին զանգ էր եկել եւ հայտնել էին, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Նա նաեւ ասել էր, որ խնդրել ու բացատրելու են, որ ցուցարարները Բաղրամյան 26 չբարձրանան: Այս պահին ցուցարարները հասել են Գրողների միության շենքի մոտ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնել էինք նաեւ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի:

Նմանատիպ նյութեր